Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Հայրենյաց-Հայկասար-Տուֆաշեն-Պեմզաշեն ամբողջովին քայքայված 10.5 կմ երկարությամբ ճանապարհահատվածը վերականգնվում է

Հայրենյաց-Հայկասար-Տուֆաշեն-Պեմզաշեն ամբողջովին քայքայված 10.5 կմ երկարությամբ ճանապարհահատվածը վերականգնվում է
22.07.2019 | 14:58

Հանրապետության գյուղական համայնքներում շարունակվում են մոտ 47 կմ երկարությամբ կենսական նշանակության 8 ճանապարհահատվածների վերականգնման աշխատանքները։ Շիրակի մարզի Մ1-Հայրենյաց-Տուֆաշեն-Հ83 մոտ 10.5 կմ երկարությամբ ճանապարհահատվածը, որ միմյանց է կապում Հայրենյաց-Հայկասար-Տուֆաշեն-Պեմզաշեն համայնքները՝ դրանք միացնելով միջպետական Մ1 և հանրապետական Հ83 ճանապարհներին, շահագործվել է 1980-ականներին, որից հետո չի վերանորոգվել։

Ամբողջովին քայքայված ճանապարհով երթևեկը դարձել էր անհնար։ Այս տարի նշված ճանապարհահատվածի վերականգնումն ընդգրկվել է Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ իրականացվող «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» ծրագրի 3-րդ տարվա շրջանակներում։ Աշխատանքներն այստեղ մեկնարկել են 2019թ. հունիսին, ավարտը, ըստ պայմանագրի, նախատեսված է շինարարության մեկնարկից տասն ամիս անց։ Շինարարությունն իրականացնում է «Կապավոր» ՍՊԸ-ն։ Այս պահին կատարվում են ճանապարհային ծածկի կառուցման, ջրահեռացման համակարգի վերականգնման և մայթերի կառուցման աշխատանքներ։

Հանրապետության այլ տեղամասերում նույնպես շարունակվում են կենսական նշանակության ճանապարհների վերականգնման աշխատանքները։ Մ5-Սարդարապատ-Նոր Արմավիր-Տ-3-52 մոտ 6.1 կմ հատվածում ներկայում ընթանում են մայթերի կառուցման (15x30 սմ տիպի բազալտե եզրաքարերի տեղադրում, բետոնե եզրաշարերի կառուցում, մայթերի ավազակոպճային հիմքի և ասֆալտբետոնե պատվածքի տեղադրում), ջրահեռացման համակարգի ջրթող խողովակների տեղադրման և ճանապարհային բազմաշերտ պատվածքի հիմքի կառուցման՝ տեղում սառը եղանակով գոյություն ունեցող ծածկի վերամշակման (recycling) աշխատանքներ:


Նշենք, որ կենսական նշանակության ճանապարհների վերականգնման աշխատանքների պատվիրատուն է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ը։

Դիտվել է՝ 1113

Մեկնաբանություններ